Մատչելիության հղումներ

Քադաֆին «դավաճան» է որակում ապստամբներին, սպառնում Արեւմուտքին


Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին այսօր «դավաճան» որակմանն է արժանացրել իր ավելի քան 40-ամյա ռեժիմի դեմ ոտքի ելած ապստամբներին, մինչ իրեն հավատարիմ մնացած ուժերը շարունակում են օդուժի, տանկերի եւ հրետանու կիրառմամբ հակահարձակումը հակակառավարական ուժերի գրաված քաղաքաների ուղղությամբ:

Այսօր հեռարձակված հեռուստաուղերձում Քադաֆին նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Բրիտանիան Լիբիայի դեմ դավադրություն են նյութել` ձգտելով իրենց ձեռքն առնել աֆրիկյան այդ պետության հարուստ նավթային պաշարները:

Քադաֆին ընդգծել է, որ լիբիացիները զենք կվերցնեն, եթե Արեւմուտքը իրագործի Լիբիայի նկատմամբ ոչ-թռիչքային գոտի սահմանելու սպառնալիքը` երկրի նախագահին հավատարիմ մնացած ռազմական ավիացիային զրկելով ապստամբների վրա օդից գրոհներ կազմակերպելու հնարավորությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG