Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական բարեկամության հուշարձանը չի հանվի


Էրզրումի դատարանը կասեցրել է Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագիրը, որը վայելում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը:

Դատարանը, ինչպես փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` վկայակոչելով թուրքական «Անադոլու»-ն, երեկ որոշում է ընդունել ժամանակավորապես արգելափակել Կարսում հայ-թուրքական բարեկամության հուշարձանը ապամոնտաժումը, ինչի մասին անցած ամիս որոշում էր ընդունել Կարսի քաղաքապետարանը:

«Այս [Էրզրումի դատարանի] որոշումը կկանխի հուշարձանին «անուղղելի վնաս» հասցնելը` քանի դեռ չի վճռել դրա վերջնական ճակատագիրը», - ասել է հուշարձանի հեղինակի` Մեհմեդ Աքսոյի փաստաբանը:

Էրդողանը, հիշեցնենք, Կարս էր այցելել անցած հունվարի սկզբին: Հուշարձանը որակելով «տգեղ»` նա Կարսի քաղաքապետին կարգադրել էր ապամոնտաժել այն:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քննադատել էր հուշարձանի ապամոնտաժման ծրագիրը` նշելով, որ դա կարող է է’լ ավելի բարդացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

30 մետր բարձրություն ունեցող հուշարձանը կառուցվել է 2008 թվականին Կարսի նախկին քաղաքապետի ջանքերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG