Մատչելիության հղումներ

Իրանի նախկին նախագահը հեռացվել է առանցքային պաշտոնից


Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին հեռացվել է Փորձագետների խորհրդի առաջնորդի պաշտոնից, այն բանից հետո երբ երկրի նախագահ Ահմադինեջադի աջակիցները քննադատել են նրան` ընդդիմության հետ սերտ կապեր ունենալու համար:

Ռաֆսանջանիի այս պաշտոնը առանցքային նշանակություն ուներ, քանի որ հենց Փորձագետների խորհուրդն է ընտրում երկրի գերագույն առաջնորդին, վերահսկում նրա գործունեությունը եւ գերագույն առաջնորդին պաշտոնից հեռացնելու լիազորություն ունի: Իրանի նախկին նախագահը այս պաշտոնը վարում էր արդեն 4 տարի:

Իրանական Մեհդի գործակալության փոխանցմամբ, անցկացվել են Փորձագետների խորհրդի առաջնորդի նոր ընտրություններ, որոնց ընթացքում Ռաֆսանջանին հանել է իր թեկնածությունը: Նրա փոխարեն ընտրվել է 80-ամյա այաթոլա Մոհամադ Ռեզա Մահդավի Քանին, ով պահպանողական է եւ ընդդիմությանը չի աջակցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG