Մատչելիության հղումներ

«Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 13-ը


«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որը նախապես որոշվել էր անցկացնել մարտի 6-ին, հետաձգվել է մինչեւ մարտի 13-ը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` «Ժառանգության» վարչության այսօրվա նիստից հետո:

Հետաձգման պատճառի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Խուրշուդյանը պատասխանեց, որ դա պայմանավորված էր «ստեղծված իրավիճակով»` հրաժարվելով մանրամասներ ներկայացնելուց:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը այս շաբաթ բոյկոտեց խորհրդարանի քառօրյա նիստերը` հայտարարելով, որ կուսակցության եւ խմբակցության հետագա անելիքները կհստակեցվեն մարտի 6-ին կայանալիք նիստում:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG