Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է եվրոպական լրատվամիջոցների թղթակիցներին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին, որոնք Հայաստանում են Երեւանում Եվրամիության պատվիրակության հրավերով:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը եվրոպական 15 երկրներից ժամանած լրագրողներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության, հիմնական ուղղություններն եւ առաջնահերթությունները, դիրքորոշումները միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Ներկաների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հակամարտության հանգուցալուծման գործընթացի հեռանկարները:

Էդվարդ Նալբանդյանը եվրոպացի լրագորղներին հանգամանալից պատմել է Հայաստան - Եվրամիություն համագործակցության, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG