Մատչելիության հղումներ

Լոնդոնյան տնտեսագիտության համալսարանի տնօրենը հրաժարական է տվել Քադաֆիի պատճառով


Աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագիտական բուհերից մեկի` Լոնդոնյան տնտեսագիտության համալսարանի տնօրեն Հովարդ Դեւիսը հրաժարական է տվել` Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի հետ կապված սկանդալի պատճառով:

Սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Քադաֆիի ավագ որդու` Սաիֆ Ալ-Իսլամի հիմնադրամը 2009 թվականին համալսարանին նվիրաբերել է 1.5 միլիոն ֆունտ ստերլինգ:

Լրատվամիջոցները չեն բացառում, որ այս նվիրատվությունը կապված է 2008 թվականին Սաիֆ Ալ-Իսլամի թեկնածուական ատենախոսության հաջող պաշտպանության հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG