Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզան Սաֆար Աբիեւի հետ քննարկել է Ղարաբաղյան գործընթացը


Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը այսօր ընդունել է այդ երկրում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզային:

Ինչպես տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG