Մատչելիության հղումներ

Պակիստանում սպանվել է միակ քրիստոնյա նախարարը


Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այսօր սպանվել է երկրի կրոնական փոքրամասնությունների հարցերով նախարար Շահբազ Բհատին:

Ըստ ոստիկանության, նախարարի վրա անհայտ անձինք կրակ են բացել, երբ նա տնից դուրս էր գալիս` աշխատանքի գնալու համար:

Բհատին Պակիստանի կառավարության միակ քրիստոնյա նախարարն էր:

Սպանության համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորման պակիստանյան թեւը:

Բհատին իսլամը անարգելու համար մահապատիժ սահմանող օրենքի ընդդիմախոսներից էր, ինչի համար իսլամիստ զինյալները սպառնում էին նրան:

Իսլամիստների համար մեծ կարեւորություն ներկայացնող այդ օրենքում առաջարկվող փոփոխությունները պաշտպանող` Փենջաբի նահանգապետ Սալման Թասիրը այս տարվա սկզբին սպանվել է իր իսկ թիկնապահի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG