Մատչելիության հղումներ

Կազակական ստանիցա` Հայաստանում


Ռուսաստանյան միջտարածաշրջանային «Կենտրոնական կազակական զորք» կազակական զորական կազմակերպությունը դիմել է Հայաստանի արդարադատության նախարարություն` Հայաստանի տարածքում Դեսպանական ստանիցա (ներկայացուցչություն) գրանցելու խնդրանքով: Նման կառույց առաջարկվում է գրանցել Հայ - կազակական բարեկամության եւ համագործակցության միավորմանը (ՀԿ ԲՀՄՄ) կից:

Հիշյալ միավորումից ստացված հաղորդագրության համաձայն` Կենտրոնական կազակական զորքը (ԿԿԶ) Ռուսաստանի 11 ցուցակագրված կազակական զորքերից մեկն է, Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից անցյալ տարի ընդգրվել է Կազակական կազմակերպությունների պետական ռեգիստրում: ԿԿԶ-ի զորական ատաման Վալերի Նալիմովը Ռուսաստանի նախագահին կից կազակության հարցերով խորհրդի անդամ է:

«Դեսպանական ստանիցայի ստեղծումը զգալի ավանդ կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության կազակական կազմակերպությունների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում, իսկ մեծ հաշվով` նաեւ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ», - ասել է ՀԿ ԲՀՄՄ-ի նախագահ, կազակական գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG