Մատչելիության հղումներ

Ահմադինեժադի հին ավտոմեքենան վաճառվել է 2.5 միլիոն դոլարով

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին պատկանող Peugeot մակնիշի հին ավտոմեքենան բարեգործական աճուրդում վաճառվել է 2.5 միլիոն դոլարով:

Իրանցի գնորդի անունը չի հրապարակվում:

Ահմադինեժադը հայտարարել է, որ ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը կտրամադրի ցածր եկամուտ եւ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների:

1977 թվականի արտադրության Peugeot 504-ը Ահմադինեժադը վարել է, երբ զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը:
XS
SM
MD
LG