Մատչելիության հղումներ

Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետը


Այսօր 85 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ, հայտնի քաղաքական գործիչ, «Բարօրություն» կուսակցության հիմնադիր Նեջմեթին Էրբաքանը։

Իսլամիստական գաղափարախոսությանը հարող Էրբաքանը վարչապետի պաշտոնում աշխատել է ընդամենը մեկ տարի. 1997-ին բանակը տապալել է նրա կառավարությունը, պնդելով, թե այն խարխլում է ժամանակակից Թուրքիայի աշխարհիկ կարգերը։

1998 թվականին Սահմանադրական դատարանը դադարեցրեց Էրբաքանի «Բարօրություն» կուսակցության գործունեությունը, իսկ ղեկավարին արգելեց 5 տարի զբաղվել քաղաքականությամբ։

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակին եղել են Էրբաքանի կուսակիցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG