Մատչելիության հղումներ

Զոհեր Օմանում՝ հակակառավարական ցույցերը ճնշելու արդյունքում



Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Օմանում ոստիկանությունը կրակ է բացել ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող ցուցարարների ուղղությամբ. առնվազն երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ։

Ականատեսների հաղորդմամբ, միջադեպն արձանագրվել է մայրաքաղաքից 200 կմ հեռավորության վրա գտնվող Սոհար քաղաքի գլխավոր հրապարակում, որտեղ հազարավոր մարդիկ երեկվանից բողոքի ցույցեր են անցկացնում։

Ավելի վաղ իշխանությունը՝ Սուլթան Քաբուս բեն Սայիդը, բարեփոխումներ էր կատարել կառավարման համակարգում եւ մի շարք զիջումների գնացել՝ մտավախություն ունենալով, որ իր երկրում եւս կարող է բռնկվել արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխական ալիքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG