Մատչելիության հղումներ

Վրաստանում նոր դեսպան է նշանակվել


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Հովհաննես Մանուկյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած կենսագրական տվյալների համաձայն` Հովհաննես Մանուկյանը 40 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան է: 2005-2008 թվականներին նախագահել է Հայաստանի Վճռաբեկ դատարանը, մինչ այդ` 2001 - 2005 թվականներին եղել է Տնտեսական դատարանի, իսկ 1999 - 2001 թվականներին` տնտեսական գործերով Վերաքննիչ դատարանի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG