Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ամեն ինչ կախված է Հայաստանի դիրքորոշումից»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրները եկել են համոզման, որ ղարաբաղյան բանակցություններում անհրաժեշտ է գոնե ինչ–որ առաջընթաց արձանագրել՝ Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը։

«Համանախագահող բոլոր երկրները շահագրգռված են եւ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ», - ասել է Մամեդյարովը՝ ընդգծելով, որ առաջին հերթին քննարկվում է Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրման հարցը։

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ մարտին Սոչիում կայանալիք հերթական եռակողմ հանդիպմանը՝ Մամեդյարովն ասել է, թե դեռեւս վաղ է դրանից ինչ-որ բան ակնկալել։

«Ամեն ինչ կախված է Հայաստանի դիրքորոշումից», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG