Մատչելիության հղումներ

Սեմնեբին Սոչիի հանդիպումից առաջընթաց է ակնկալում


«Մենք առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից», - հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին` այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում կայանալիք Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպումը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Սեմնեբին ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Հարավային Կովկասի տարածաշրջանին` թույլ չտալու համար նոր հակամարտությունների բռնկում կամ արդեն գոյություն ունեցողների վերսկսում:

Ողջունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու Ռուսաստանի ջանքերը` Եվրամիության ներկայացուցիչը հավելել է. - «Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտությունները լուծվեն, եւ Ադրբեջանն ու ամբողջ տարածաշրջանը ապրեն խաղաղության մթնոլորտում»:

Փիթեր Սեմնեբին երեկ Երեւանում էր, ուր ժամանել էր Թբիլիսիից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG