Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող երիտասարդները բերման են ենթարկվել


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ երեկոյան ժամը 19:40-ին Աբովյան փողոցից ոստիկանության Կենտրոն բաժանմունք բերման են ենթարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող 10 երիտասարդներ:

Բերման ենթարկվածների թվում են ՀԱԿ-ի երիտասարդական թեւի անդամներ Սարգիս Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Սերգեյ Գասպարյանը, Սահակ Մուրադյանը, Սարգիս Ղազարյանը, Հերմինե Մաթեւոսյանը, Տաթեւ Պողպատյանը, Մարիամ Մուրադյանը, Գուրգեն Ասատրյանը:

Երիտասարդները ազատ են արձակվել ավելի քան 3 ժամ ոստիկանության բաժանմունքում պահվելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG