Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Երեւանում ԱՄՆ դեսպանատնից, Հայաստան կատարած իր այցի շրջանակում Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը այսօր հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումը փակ է եղել մամուլի համար:

Նշենք, որ այսօր Թբիլիսի մեկնած Ջեյմս Սթայնբերգը նմանատիպ հանդիպում է ունեցել նաեւ տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Սթայնբերգը եւ նրան ուղեկցող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը Երեւանում էին տարածաշրջանային այցի շրջանակերում:

Երեկ երեկոյան ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներին ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը, որին մասնակցել էր նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մտքեր էին փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG