Մատչելիության հղումներ

Հայաստանում կստեղծվի հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն


Հայաստանը կառավարությունը այսօրվա նիստում որոշեց ստեղծել «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն:

Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանվեց 100 հազար դրամ (մոտ 275 դոլար), որը համապատասխանում է 100 հատ հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ընկերության 2011 թվականի բյուջեի ապահովումը մինչեւ 73 միլիոն 245 հազար 400 դրամի սահմանում կիրականացվի 2011 թվականի պետբյուջեի «Հեռուստատեսային ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս խնդիրը բազմիցս արծարծվել է մշակույթի գործիչների եւ մտավորականության կողմից:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG