Մատչելիության հղումներ

Կոալիցիան Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար կառաջադրի Կարեն Անդրեասյանի թեկնածությունը


Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկությամբ իշխող կոալիցիան որոշում է կայացրել փետրվարի 11-ից թափուր մնացած Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Կարեն Անդրեասյանի թեկնածությունը:

Անդրեասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է: Նա հանրությանը հայտնի է նաեւ որպես «Արմենիա» հեռուստաընկերության «Իրականում» ծրագրի հաղորդավար:

«Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ առաջիկա քառօրյային Ազգային ժողովը կանդրադառնա Անդրեասյանի թեկնածությանը:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG