Մատչելիության հղումներ

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ երեք մարզերում


Այսօր ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ են եղել Մադինա - Վերին գետաշեն, Ճամբարակ - Բերդ ավտոճանապարհները:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկագրի համաձայն` նույն ժամի դրությամբ ավտոճանապարհները դժվարանցանելի են եղել Արագածոտնի մարզի Թթուջուր, Ձորագլուխ, Երնջաթափ գյուղերում, դժվարանցանելի է եղել նաեւ Բերդ - Ճամբարակ ճանապարհը Տավուշի մարզում:

Ճանապարհները մաքրելու համար բոլոր մարզերում` բացի Արմավիրի եւ Վայոց Ձորի մարզերից, աշխատում է ընդհանուր առմամբ 87 միավոր տեխնիկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG