Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ժան-Միշել Ուղուրլյանը նշել է, որ լինելով Մալթայի Ուխտի հայկական ծագումով միակ ասպետը, իր համար մեծ պատիվ է համարում ստանձնել դեսպանի պաշտոնն ու Հայաստանում շարունակել եւ զարգացնել Ուխտի ծրագրերը:
«Ուրախալի է եւ ուշագրավ, որ նման բարձր պաշտոնի է նշանակվում հայազգի ներկայացուցիչը: Վստահ եմ, որ Ձեր հայկական ծագումն է'լ ավելի կդյուրացնի Ձեր գործունեությունը Հայաստանում: Վստահ եմ նաեւ, որ Ձեր ակտիվ գործունեությամբ Դուք մեծապես կնպաստեք Մալթայի Ինքնիշխան Ուխտի մասին հասարակության իրազեկվածության բարձրացմանը», - ասել է Սերժ Սարգսյանը` բարձր գնահատելով Ուխտի բարեգործական առաքելությունը: