Մատչելիության հղումներ

Իրաքահայոց թեմի առաջնորդը Ժնեւում մասնակցել է Իրաքի կրոնական առաջնորդների հանդիպմանը


Իրաքի կրոնական առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտեի ժողովի շրջանակներում:

Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, ով նաեւ Իրաքի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների խորհրդի գլխավոր քարտուղարն է, հանդիպմանը մասնակցել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցներն անդրադարձել են վերջերս Իրաքում քրիստոնյաների դեմ կիրառված հալածանքներին եւ ահաբեկչական գործողություններին, ընդգծելով Իրաքի բոլոր բնակիչների համար անվտանգության ապահով միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը:

Իրաքի կրոնական առաջնորդները շեշտել են, որ եկեղեցին Իրաքում շարունակում է մնալ ճնշման տակ, եւ եթե այսպես շարունակվի` քրիստոնյաները կկանգնեն խիստ վտանգի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG