Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ. «Հայ - թուրքական կարգավորման համար նոր բանակցությունների կարիք չկա»


Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր բանակցությունների կարիք չկա` անկախ ձեւաչափից: Այդ մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Ռուսաստանի միջնորդությամբ հայ - թուրքական բանակցությունների մասին թուրքական եւ ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների հրապարակած լուրերը:

«Կան ստորագրված արձանագրություններ, որոնք պետք է վավերացնել եւ իրականացնել առանց նախապայմանների: Սա է միջազգային հանրության եւ Հայաստանի դիրքորոշումը», - ընդգծեց Տիգրան Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG