Մատչելիության հղումներ

Հանրապետական Էդ Ռոյսը ստանձնում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի պաշտոնը


Իլինոյս նահանգից անցած տարի սենատոր ընտրված Մարկ Քըրքը (հանրապետական), ով, նախկինում հանդիսանալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (դեմոկրատ) հետ համանախագահում էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում, հայտարարել է, որ իր փոխարեն հանձնախմբի նոր համանախագահի պաշտոնը կստանձնի Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Էդ Ռոյսը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ` կալիֆորնիացի կոնգրեսական Ռոյսը, ով երկար տարիներ աջակցել է ԱՄՆ-ի հայ համայնքին, մասնավորապես, ասել է. - «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել 112-րդ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի դերը»:

Մարկ Քըրքը, իր հերթին, խոսել է համանախագահի պաշտոնում իր կատարած աշխատանքի մասին, նշելով, որ հպարտանում է դրանով:

«Ես ակնկալում եմ շարունակել իմ այդ կարեւոր աշխատանքը նաեւ ԱՄՆ-ի Սենատում», - ասել է սենատոր Քըրքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG