Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցը տվեց առաջին շրջանավարտները


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ավարտական վկայականներ է հանձնել ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցի «Դիվանագիտական կադրերի պատրաստման» դասընթացի անդրանիկ շրջանավարտներին:

«Մեր դպրոցը նոր դպրոց է. մեկ տարի է միայն գործում, եւ վստահ եմ, որ տարեցտարի ավելի կայացած կդառնա, արդյունավետ կլինի` արտաքին գործերի նախարարության համար կադրեր պատրաստելու եւ վերապատրաստելու գործում», - ասել է, մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանը:

Արարողությանը ներկա էին դպրոցին աջակցող միջազգային կառույցների ներկայացուցիչները` Եվրամիության պատվիրակության եւ ԵԱՀԿ-ի գրասենյակների ղեկավարները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` դպրոցի լավագույն 12 շրջանավարտները համալրել են դիվանագիտական ծառայության շարքերը եւ փորձաշրջանը հաջողությամբ ավարտելու պարագայում կստանան իրենց առաջին դիվանագիտական աստիճանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG