Մատչելիության հղումներ

Բահրեյնում ցուցարարների վրա ոստիկանների հարձակման արդյունքում 4 մարդ զոհվել է, մոտ 150-ը` վիրավորվել


Փետրվարի 17-ին լույսը դեռ չբացված հարյուրավոր ոստիկաններ շրջափակել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի հրապարակը։

Հազարավոր մարդիկ` ներառյալ կանայք ու երեխաներ, գիշերը մնացել էին հրապարակում տեղադրված վրաններում։

Անվտանգության ուժերը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել։

Հաղորդվում է, որ ոստիկանների հարձակման հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել, մոտավորապես 150 վիրավորներ կան։

Բահրեյնում ցույցերն ու բողոքի ակցիաները մեկ շաբաթ շարունակվում էին։ Ցուցարարները քաղաքական բարեփոխումներ են պահանջում։

Ավելի վաղ ոստիկանների հետ բախումների արդյունքում 2 մարդ էր զոհվել։

Տասնյակ զրահամեքենաներ ու տանկեր են մտցվել երկրի մայրաքաղաք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG