Մատչելիության հղումներ

Ծառուկյան. «Խորհրդարանականից հետո նախագահական ընտրությունների ենք գնալու միասնական թեկնածուով»


«Խորհրդարանական ընտրություններից հետո գնալու ենք նախագահական ընտրությունների միասնական թեկնածուով` ի դեմս երկրի գործող նախագահի», - հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության խորհրդարանական խմբակցության այսօրվա նիստի ավարտից հետո:

Հիշեցնելով «Բարգավաճ Հայաստան»-ի նախկինում բազմիցս արած հայտարարությունները, որ գնում են խորհրդարանական ընտրությունների եւ միայն այդ ընտրություններից հետո կասեն նախագահի իրենց թեկնածուի մասին, Ծառուկյանը իրենց այս որոշումը պայմանավորեց երկրի առջեւ ծառացած ծանր խնդիրներով` տնտեսական, ֆինանսական, քաղաքական եւ ռազմական:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG