Մատչելիության հղումներ

Հայաստանում է Իրանի նախագահի հատուկ բանագնացը


Հայաստանում է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտգործնախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր ընդունելով պատվիրակությանը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, գոհունակություն է հայտնել հայ - իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:

Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին Նալբանդյանին է փոխանցել Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի ողջույններն ու բարեմաղթանքները:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում երկկողմ շփումների օրակարգի շուրջ, անդրադարձել հայ - իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում: Քննարկվել է նաեւ երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների մշտական մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ զարգացող բազմաբովանդակ գործակցությանը, համատեղ իրականացվող նախագծերին եւ հեռանկարային ծրագրերին՝ էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG