Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը մտահոգված է Ղարաբաղի շուրջ լարվածության աճով


Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:

Նրա խոսքերով` հակամարտող կողմերը պետք է գործուն քայլեր ձեռնարկեն փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ:

«Հարկավոր է ակտիվացնել դիտորդական գործունեությունը, ինչպես նաեւ զինված ուժերի շփման գծից դուրս բերել դիպուկահարներին», - ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` հայտարարել է Աժուբալիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG