Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն կարող է որոշում կայացնել կոալիցիոն գործընկերոջ հետ հարաբերությունների առնչությամբ


«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, այսօր երեկոյան իշխող Հանրապետական կուսակցությունում նիստ է հրավիրվել, որտեղ քննարկվելու են 2013 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու շուրջ ՀՀԿ-ի ու կոալիցիոն գործընկերոջ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) միջեւ ծագած որոշակի լարված իրավիճակը:

Մեր աղբյուրները չեն բացառում, որ այդ նիստում իշխող կուսակցությունը որոշակի հանգուցալուծման վերաբերյալ որոշում կկայացնի:

Նիստը վարելու է Հայաստանի նախագահ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG