Մատչելիության հղումներ

Եգիպտոսի բանակը հույս ունի 6-ամսյա ժամկետում երկրում նոր իշխանություն ձեւավորել


Եգիպտոսի բանակը հույս է հայտնել, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել եւ իշխանությունը հանձնել օրինական ընտրված կառավարությանը։

Եգիպտոսի պետական լրատվական գործակալության կողմից տարածված այս հաղորդագրությունը առաջին հստակ վկայությունն է, որ եգիպտոսի զինված ուժերը հավատարիմ են մնում ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով իշխանությունը հանձնելու իրենց խոստմանը։

Հունվարի 25-ին սկսված եւ երկու շաբաթ տեւած աննախադեպ հակաիշխանական ցույցերի արդյունքում Եգիպտոսում 30 տարի իշխող նախագահ Հոսնի Մուբարաքը ստիպված էր հրաժարական տալ եւ իշխանությունը փոխանցել երկրի զինված ուժերին։

Եգիպտական բանակը նաեւ ձեւավորել է փորձագետների խումբ, որը սահմանադրական բարեփոխումներ է նախապատրաստում, ինչը հնարավորություն կտա իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնել։

Եգիպտոսում արգելված եւ հակաամերիկյան, հակաիսրայելական դիրքորոշումներ ունեցող «Մահմեդական եղբայրություն» ընդդիմադիր խմբավորումը հայտարարել է քաղաքական կուսակցություն հիմնելու եւ ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG