Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը հանդիպել է Զինված ուժերի հոգեւոր սպասավորների հետ


Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Զինված ուժերում ծառայող 46 հոգեւոր սպասավորներին` գլխավորությամբ բանակի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Վեհափառը անդրադարձել է բանակում հոգեւորականների կարեւոր դերակատարությանը` ընդգծելով. - «Ձեր ծառայությամբ է նաեւ մեծապես պայմանավորված բացառումը բանակում ցավալի երեւույթների ու միջադեպերի: Հոգեւոր ամրությունն է, որ պայմանավորում է անպարտելիությունը եւ հաղթանակները բանակի»:

Կաթողիկոսը կոչ է արել եկեղեցականներին պատասխանատվությամբ, նվիրումով, հավատքով եւ անձնական օրինակելի վարքով շարունակել իրենց առաքելությունը:

Հոգեւորականները ներկայացրել են սպասավորության մեջ առկա դժվարությունները: Ի թիվս տարբեր խնդիրների, նրանք նաեւ առանձնակի կարեւորությամբ շեշտել են, որ այսօրվա հեռուստատեսային հաղորդումները չեն նպաստում երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG