Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահն առաջարկում է անփոփոխ թողնել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալները


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման փետրվարի 14-ին ներկայացրել է 2012 թվականի բյուջեի իր առաջարկները:

Արտաքին օգնության շրջանակներում 2012 թվականին ԱՄՆ-ի նախագահն առաջարկում է Հայաստանին հատկացնել 40 միլիոն դոլարի օգնություն` դա նույն գումարն է, ինչ հատկացվել է 2011 թվականին։

Ադրբեջանին հատկացվող օգնության ծավալները առաջարկվում է կրճատել` ավելի քան 22 միլիոն դոլարից մինչեւ 16.6 միլիոն դոլար։

Ռազմական օգնության եւ ռազմական կրթական ծրագրերի համար առաջարկվել է Հայաստանին հատկացնել 3 միլիոն 450 հազար դոլար. դա 450 հազար դոլարով պակաս է այն գումարից, որն այս նույն բնագավառում առաջարկվում է հատկացնել Ադրբեջանին:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը խորը մտահոգություն է հայտնել, որ ռազմական բնագավառի օգնության ծավալներում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավասարակշռություն չի պահպանվում:

«Նախագահի առաջարկում ռազմական օգնության հավասարակշռության նժարը թեքված է Բաքվի կողմը` չնայած նոր պատերազմ սկսելու ադրբեջանական առաջնորդների աճող սպառնալիքներին, որը կքանդի Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը», - նշված է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG