Մատչելիության հղումներ

Կկայանա Նինո Կատամաձեի երկրորդ համերգը Երևանում


Վրացի հանրահայտ ջազ երգչուհի Նինո Կատամաձեն եւ «Insight» խումբը մարտի 21-ին համերգով հանդես կգան Երեւանում: Հնչելու են հին հայտնի երգեր, ինչպես նաեւ կատարումներ 2010-թողարկված «Red» ալբոմից:

Նինո Կատամաձեի համերգի կազմակերպիչը «Շարմ» ընկերությունն է, աջակցում է մշակույթի նախարարությունը, երգչուհին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

Սա կլինի Կատամաձեի երկրորդ այցը Հայաստան. նախորդ անգամ նա Երեւանում համերգով հանդես էր եկել 2008-ի սեպտեմբերին «Հայկական ջազ – 70» ծրագրի շրջանակներում:

Նինո Կատամաձեն ծնվել է 1972-ի օգոստոսի 21-ին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում:
XS
SM
MD
LG