Մատչելիության հղումներ

«Լինսի» հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը` իր ակտիվները եւ ծրագրերը փոխանցելով UCLA-ին


Քըրք Քրքորյան
Քըրք Քրքորյան
Քըրք Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը եւ իր բոլոր ակտիվները փոխանցելու է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանին (UCLA):

Լոս Անջելեսի «Ասպարեզ» պարբերականի վկայությամբ` համապատասխան հայտարարությունը հրապարակել է համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը:

Ջին Բլոքը եւ Քըրք Քրքորյանը հայտարարել են Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում «Երազանքի հիմնադրամի» ձեւավորման մասին, որի միջոցով աջակցություն է ցուցաբերվելու համալսարանում բժշկագիտական հետազոտություններին եւ գիտական ծրագրերին, ինչպես նաեւ բարեգործական ծրագրեր են իրականացվելու Միացյալ Նահանգներում:

Հայտարարությունում ասված է, որ «Լինսի» հիմնադրամը «Երազանքի հիմնադրամին» է փոխանցելու շուրջ 200 միլիոն դոլար գնահատվող իր բոլոր ակտիվները եւ ընթացքի մեջ գտնվող բարեգործական ծրագրերը:

«Լինսի» հիմնադրամը ստեղծվել է 1989 թվականին եւ գործունեության ընթացքում ավելի քան 1.1 միլիարդ դոլարի նվիրատվություններ է կատարել դպրոցներին, հիվանդանոցներին, գիտահետազոտական ծրագրերին եւ այլ բարեգործական նախաձեռնությունների:

«Լինսի» հիմնադրամի միջոցներով բազմաթիվ ծրագրեր են իրականացվել նաեւ Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG