Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Հրազդանի բնակիչ Շահեն Հայրապետյանի եւ նրա մոր` Վերգինե Հայրապետյանի հաղորդումների առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` «մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Ձերբակալվածներ չկան` գործը հարուցված է փաստի առիթով:
Փետրվարի 10-ին Շահեն Հայրապետյանի` Գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդումը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն` Արտակ Ալեքսանյանին եւ նրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձանց: Հաղորդման մեջ Հայրապետյանը պնդում է, որ գումարային խնդիրների պատճառով նրանք ապօրինի բռնագրավել են իրեն պատկանող ավտոմեքենան, իրեն ծեծի ենթարկել Արաբկիր համայնքում գտնվող «Երեւան Սիթի» խանութի նկուղում, հետո նրանցից մի քանիսը իրեն առեւանգել, տարել են Մալաթիա թաղամասի մոտ գտնվող ինչ-որ մետաղյա տնակ, որտեղ չորս օր «պատանդ» է մնացել ու գիշերով փախել է: Առեւանգողների թվում Արտակ Ալեքսանյանի անունը չի նշվում:
Վերգինե Հայրապետյանն էլ փետրվարի 11-ին դիմել էր ոստիկանության Հրազդանի բաժին` պնդելով, որ Արամ, Իլյիչ, Արթուր անուններով անձինք իր որդուն կանչել են «Երեւան Սիթի» խանութ, ինչից հետո որդին իր կամքին հակառակ մի քանի օր մնացել է անազատության մեջ, այնուհետեւ` դիմել է փախուստի:
Իրինա Հովհաննիսյան