Մատչելիության հղումներ

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում


Այսօր ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ են եղել Սելիմի լեռնանցքի, ինչպես նաեւ Մադինա եւ Լճավան բնակավայրերի ավտոճանապարհները:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկագրի համաձայն` Արագածոտնի մարզում դժվարանցանելի է դարձել Ծաղկահովիտի ավտոճանապարհը:

Ճանապարհները ձյունից եւ սառույցից մաքրելու համար Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց Ձորի, Լոռու եւ Տավուշի մարզերում աշխատում է ընդհանուր առմամբ 61 միավոր տեխնիկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG