Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինը եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Երեւանում քննարկել են Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային հարցերի, մասնավորապես, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Զրուցակիցները նաեւ նշել են, որ երկու երկրների ղեկավարների միջեւ ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացման համար: «Նալբանդյանը եւ Կարասինը քննարկել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը», - ասվում է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG