Մատչելիության հղումներ

Աննախադեպ ծավալով ուժերի եւ միջոցների ներգրավմամբ զորախաղեր Ղարաբաղում


Այսօր Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է պաշտպանական կարեւորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որում բացի Պաշտպանության բանակից ներգրավված են նաեւ Ղարաբաղի ուժային, առողջապահական եւ ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու զորահավաքային ռեսուրսը:

«Աննախադեպ ծավալով ուժերի եւ միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատակն է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական եւ թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային անվտանգության ծառայության, առողջապահության եւ ռազմական կարեւորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը», - ասված է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում:

Մինչեւ փետրվարի 19-ը անցկացվելիք զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին` ըստ զորամասերի եւ ստորաբաժանումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG