Մատչելիության հղումներ

Եգիպտոսը կպահպանի բոլոր միջազգային պայմանավորվածությունները


Շաբաթ օրը Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը կպահպանի բոլոր միջազգային եւ տարածաշրջանային պայմանավորվածությունները:

Նա հատուկ հաստատել է, որ ուժի մեջ է մնում խաղաղության պայմանագիրը Իսրայելի հետ:

Եգիպտոսի ժողովրդավարացման կողմնակիցները հայտարարել են, որ ակնկալում են երկրի ղեկավարությունը ստանձնած զինվորականների աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG