Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն միջնորդել է կալանք կիրառել Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ


Սերոբ Տեր-Պողոսյան
Սերոբ Տեր-Պողոսյան
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու» մեղադրանքով ձերբակալված «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: «Ազատություն» ռադիոկայանին այս մասին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից:

Ձերբակալումից հետո 72 ժամվա ընթացքում քննչական մարմինը պարտավոր է Տեր-Պողոսյանին մեղադրանք ներկայացնել, կամ ազատ արձակել: Չորեքշաբթի երեկոյան ձերբակալված Տեր-Պողոսյանի դեպքում այդ ժամկետը լրանում է վաղը:

Քննչական մարմինները սկսեցին զբաղվել Սերոբ Տեր-Պողոսյանի գործով «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումից հետո, որում ասվում էր, որ ախթալացիները Սերոբ Տեր-Պողոսյանին, ում ղեկավարած ընկերությունն է պատկանում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, մեղադրում են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու եւ նրանց պղծելու մեջ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG