Մատչելիության հղումներ

«Տրնդեզ»` նաեւ Սիրահարների այգում


Փետրվարի 13-ի երեկոյան Երեւանի Սիրահարների այգում կկայանա Տրնդեզի կամ Տյառնընդառաջի հասարակական տոնակատարություն. այգու ղեկավարներն արդեն սովորություն են դարձրել տոնի խորհրդանշական կրակը նաեւ այստեղ վառել:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների փոխանցմամբ` ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից իրենց հետ կրակ են տուն տանում` որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն:

Ժողովրդական սովորույթի համաձայն` օրհնված մոմի կրակով վառում են նաեւ Տյառնընդառաջի խարույկը:
XS
SM
MD
LG