Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հինգշաբթի օրը ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում իր ելույթում Հարավկովկասյան տարածաշրջանում ավելի մեծ ներգրավվածության կոչ է արել ԵՄ-ին եւ ԵԱՀԿ-ին:
«Եվրամիության ներգրավվածությունը Հարավային Կովկասում պետք է շարունակի լինել տեսանելի, ուժեղ եւ հետեւողական», - հայտարարել է նա:
«Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունները շարունակում են թիվ մեկ սպառնալիքը հանդիսանալ տարածաշրջանի կայունությանը», - ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` ասել է Սեմնեբին եւ ընդգծել, որ առանձնապես մտահոգիչ է անվտանգության հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Կոչ անելով ուժեղացնել հրադադարի ամրապնդմանն ուղղված ջանքերը` Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը շեշտել է. - «Հակամարտությունների կանխարգելումը մնում է պարտադիր առաջնայնություն` առկա ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը զուգընթաց»: