Մատչելիության հղումներ

Կրճատումներ Պակիստանի կառավարությունում


Պակիստանի կառավարությունը այսօր հրաժարական է տվել` նախարարների թիվը նվազեցնելու եւ կառավարական ծախսերը կրճատելու ծրագրի շրջանակներում:

Վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին այժմ պատրաստվում է նոր կառավարություն ձեւավորել, որում նախարարների թիվը շուրջ մեկ երրորդով պակաս կլինի:

Պակիստանի կառավարությունը` շուրջ վեց տասնյակ նախարարներով եւ փոխնախարարներով, ամենամեծերից մեկն է աշխարհում:

Ընդդիմությունը ճնշում է գործադրում վարչապետի վրա` պահանջելով երկրի տնտեսության համար դժվարին այս շրջանում կրճատումներ կատարել կառավարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG