Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները Եգիպտոսին ճգնաժամի հաղթահարման քայլեր է առաջարկում


Եգիպտոսում ճգնաժամի հաղթահարման համար Միացյալ Նահանգները այդ երկրի իշխանություններին 4 քայլից բաղկացած լուծում է առաջարկում: Այդ մասին Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը:

Պաշտոնական Վաշինգտոնը առաջարկում է սահմանափակել ներքին գործերի նախարարության լիազորությունները, անհապաղ դադարեցնել ընդդիմադիր ակտիվիստների ու լրագրողների ձերբակալությունները, հետապնդումներն ու բռնությունները նրանց նկատմամբ, անհապաղ փոխել արտակարգ իրավիճակի մասին օրենքը, շարունակել ընդդիմության հետ երկխոսությունը եւ կազմել դեպի ժողովրդավարություն անցման հստակ ժամանակացույց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG