Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք ճանապարհներ անանցանելի կամ դժվարանցանելի են


Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, փետրվարի 7-ին ժամը 9:00-ի դրությամբ Հայաստանում փակ եւ դժվարանցանելի են մի շարք ավտոճանապարհներ:

Ըստ այդմ, ավտոճանապարհներն անանցանելի են Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցք, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Շիրակի մարզի Զարիշատ, Ալվար ճանապարհները:

Դժվարանցանելի են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ-Մադինա, Ճամբարակ-Սեւան ճանապարհները:

Թվարկված վայրերում աշխատում է ընդհանուր առմամբ 18 միավոր տեխնիկա` ճանապարհները ձյունից եւ սառույցից մաքրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG