Մատչելիության հղումներ

Եգիպտոսի իշխող կուսակցության ղեկավարությունը հրաժարական տվեց


Եգիպտոսի պետական հեռուստատեսության փոխանցմամբ` այսօր հրաժարական է տվել երկրի իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցության գործադիր կոմիտեն, այդ թվում նախագահ Հոսնի Մուբարաքի որդին` Գամալ Մուբարաքը:

Ցուցարարները շարունակում են մնալ Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում, որտեղ մթնոլորտը շաբաթ օրվա ընթացքում հանդարտ է եղել:

Ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ բողոքի ակցիաները չեն դադարելու, քանի դեռ նախագահ Մուբարաքը հրաժարական չի տվել, սակայն այսուհետ գլխավոր միջոցառումները անցկացվելու են երեքշաբթի եւ ուրբաթ օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG