Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մասնակցում է մյունխենյան համաժողովին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովը, տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:

Համաժողովին մասնակցում են մեկ տասնյակից ավելի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, զգալի թվով միջազգային կազմակերպություններ, արտաքին գործերի եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ:

Մյունխենյան համաժողովի օրակարգը ներառում է համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված կարեւորագույն մի շարք հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում ինչպես համաժողովի պաշտոնական հատվածում, այնպես էլ մասնակիցների բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ:

Օրակարգային հարցերի շարքում այսօր համաժողովի մասնակիցները քննարկում են նաեւ գլոբալ կայունության եւ անվտանգության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG