Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ռազմական օդանավ է կործանվել


Երեկ երեկոյան Ադրբեջանում Սու-25 ռազմական օդանավ է կործանվել:

Երկրի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, օդանավը կործանվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Անձնակազմը փորձել է վայրէջք կատարել, սակայն շասին չի բացվել: Բոլոր հնարավորությունները սպառելուց հետո անձնակազմը հրամանատարական կետից ստացված հրահանգի համաձայն հեռացրել է օդանավը բնակելի շրջանից եւ կատապուլտի դիմել:

«Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ` Սու-25-ը վայր է ընկել Քյուրդամիրի շրջանի Սոր-Սոր գյուղի մոտակայքում` բնակելի տներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Տուժածներ չկան:

Ավիավթարի պատճառները ուսումնասիրվում են, զինդատախազությունը քրեական գործ է հարուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG