Մատչելիության հղումներ

Եգիպտոսում զինվորականները փորձում են կանխել նոր բախումները


Եգիպտացի զինվորականներն այսօր փորձում են կանխել նախագահ Հոսնի Մուբարաքի ընդդիմախոսների եւ աջակիցների նոր բախումները, ինչի համար Թահրիր հրապարակում դիրքավորվում են հակադիր երկու ամբոխների միջեւ։

Երեկվա բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 5 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ։

Վարչապետ Ահմեդ Շաֆիքն այսօր ափսոսանք է հայտնել մարդկային կորուստների կապակցությամբ եւ ընդդիմությանը հրավիրել է բանակցությունների, սակայն Մոհամեդ Էլ-Բարադեյն ու «Մահմեդական եղբայրության» ներկայացուցիչները «Ռոյթերզ»-ին փոխանցել են, որ մերժել են հրավերը եւ շարունակում են պահանջել Մուբարաքի անհապաղ հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG